Հարավային Դակոտան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Legislature-Issues_Ross_2 ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի ներկայացուցիչների պալատը: Լուսանկարը asbarez.com-ի:

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Փետրվարի 26-ին նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից 51 կողմ 17 դեմ ձայնով ընդունված բանաձևը ճանաչում և դատապարտում է հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը՝ խրախուսելով նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասավանդումը, հաղորդում է Asbarez պարբերականը:

Հարավային Դակոտան դարձավ ԱՄՆ 43-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևով 2015-ը նահանգում հռչակվում է որպես 1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման տարի: Փաստաթղթով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել և հաստատել պատմական իրողությունը, ըստ որի՝ Անատոլիայում՝ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերի, հույների և մյուս քրիստոնյաների հանդեպ իրականացված վայրագությունները եղել են ցեղասպանություն, ինչպես նաև աշխատել Հայաստանի և Թուրքիայի միջև հավասար, կայուն և երկարատև հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

Մեկնաբանել