ԲՀԿ խոսնակն իրեն իրավասու չի համարում հանդես գալ ԲՀԿ անունից

IMG_5269«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այլևս իրեն իրավասու չի համարում հանդես գալ ԲՀԿ-ի անունից: Այս մասին նա ասել է Tert.am-ի հետ զրույցում:

Ի պատասխան դիտարկմանը, թե ինքն այլևս ԲՀԿ մամուլի քարտուղարը չէ, Տիգրան Ուրիխանյանն ասել է. «Ես ընդամենը մեկ ձևակերպում տվեցի: Որ հրաժարված լինեի, կասեի հրաժարվել եմ: Ես ասում եմ, որ այլևս ինձ իրավասու չեմ համարում խոսելու ԲՀԿ-ի անունից»:

ՍիվիլՆեթը փորձեց այս կապակցությամբ հավելյալ մեկնաբանություն ստանալ Տիգրան Ուրիխանյանից, սակայն այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ:

***

Վերջին օրերին ԲՀԿ մի շարք պատգամավորներ լքել են կուսակցության շարքերը: Մարտի 5-ին նախատեսված է կուսակցության համագումարը: Ակնկալվում է, որ կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի դրա հետագա ղեկավարումից:

ՍիվիլՆեթի հետ Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցը փետրվարի 13-ին դիտեք ստորև.