Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: