Սումգայիթի ջարդերին նվիրված երթ Արգենտինայում

Foto 1 gentileza Prensa ArmeniaԱրգետինայի հայ համյանքը փետրվարի 27-ին երթ է կազմակերպել դեպի Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեպանություն՝ Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայ բնակչության ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ: Երթի մասնակիցների նպատակը նաև Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հայկահայկական գործունեության դեմ բողոքի ձայն բարձրացնելն էր:

Ինչպես հաղորդում է համայնքի Prensa Armenia գործակալությունը, երթը, որին մասնակցել է շուրջ 300 մարդ, կազմակերպել է Հայ երիտասարադական միությունը՝ մի շարք քաղաքական կազմակերպությունների աջակցությամբ: Միության անդամները նշել են, որ ընդհուպ մինչև 1980-ականների վերջը Ադրբեջանում բնակվող հայերի սպանությունները, տեղահանումները, սեփականազրկումն ու հալածանքները հանցագործություն են մարդության դեմ, և Ադրբեջան պետությունը պետք է դրա համար պատասխանատվություն կրի:

Օրեր առաջ Բուենոս Այրեսի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը, որում ներկայացված են արգենտինահայ համայնքի բոլոր կառույցները, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանում հայերի ջարդերը «չեն կարող առանձնացվել խտրական քաղաքականությունից, որ Թուրքիան և իր դաշնակիցները վարում են Հարավային Կովկասում»:

1988թ. փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված է քաղաքի հայ ազգաբնակչության ջարդ և զանգվածային տեղահանություն, որի հետևանքով պաշտոնական տվյալներով սպանվել է մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվայլներով՝ հազարից ավել մարդ, որոնց մեծ մասը ենթարկվել է նաև խոշտանգումների, տասնյակ հազարավոր մարդիկ ունեզրկվել են, դարձել փախստականներ:

Մեկնաբանել