Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ` գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Կատարվում է նախաքննություն:
Համաձայն Քննչական կոմիտեի` փետրվարի 27-ին` ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում: