ՀՅԴ մեծաթիվ պատվիրակությունը Արցախում է

280215 AzatamartikneHYD -InfoՀՅԴ մեծաթիվ պատվիրակությունէ մեկնել Արցախ: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 28-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների:

«Անմիջական և աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության և համախմբվածության յուրատեսակ դրսևորում, դրականորեն են ազդում զինված ուժերի մարտունակության բարձրացման, ներհայկական կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության վրա:

Բակո Սահակյանը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի»,- ասված է հաղորդագրությունում:Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: