100-րդ տարելիցի բազմամարդ երթ՝ Սան Ֆրանցիսկոյում

Սան Ֆրանցիկոյում փետրվարի 28-ին շուրջ հազար հայ երիտասարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քայլարշավին: Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, քաղաքի հայտնի «Գոլդեն Գեյթ» կամուրջի երկայնքով կատարված քայլարշավը նախաձեռնել է «Վարդանի ասպետներ» կազմակերպության Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը՝ համայնքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միացյալ մարմնի համագործակցությամբ: San Francisco Examiner թերթի հետ զրույցում ցույցի մասնակիցները նշել են, որ երթը կազմակերպվել է ոչ միայն Հայոց, այլև բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման համար: Նրանց խոսքով՝ միայն ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման միջոցով կարող են սպիանալ մարդկության վերքերը:

***

Նախօրեին և դրանից առաջ Հայոց ցեղասպանությանը նվիրված ուշագրավ ակցիաներ էին եղել Լոս Անջելեսում և Տորոնտոյում:

Մեկնաբանել