Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումը հետ է վերցրել: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին ԱԺ նիստի սկզբում:
Պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել փետրվարի 17-ին:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորը կարող է մանդատից հրաժարվելու դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում, իսկ եթե դա չանի` դիմումը կհամարվի ընդունված, և նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն։