Ի՞նչ պատահեց կառավարությանը

Շրջանառության հարկի մասին օրենքում լրացումների և փոփոխությունների նոր փաթեթով կառավարությունը փոքր և միջին բիզնեսին առաջարկում է կամ փաստաթղթաշրջանառություն ու 1,5 տոկոս հարկադրույք, կամ ոչ մի փաստաթղթաշրջանառության և 5 տոկոս։ Մարտի 3-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց է ուղղում կառավարությանը, թե ինչ պատահեց, որ յոթ ամիս ընդդիմության առաջարկը մերժելուց հետո գործադիրը ներկայացնում է մի տարբերակ, որն իրենց առաջարկների կրկնությունն է։