ԱԺ-ն հաստատեց «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունը՝ ի նպաստ խոշոր արտահանողների

MHM91564-copyԱզգային ժողովը մարտի 3-ին 68 կողմ, 11 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 20տոկոսից նվազեցվում է 2 տոկոսի։

Մինչ քվեարկությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ կառավարության ներկայացրած նախագիծը արտաքին առևտրի մենաշնորհացման նախագիծ է, և կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ։

«Օրինած երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես ասաց, որ իրենց խմբակցությունը վտանգներ և մենաշնորհացման միտումներ է տեսնում նախագծում։ Բիշարյանը նշեց նաև, որ իրենք անգամ չգիտեն՝ ինչ են քվեարկում, քանի որ նախորդ քառօրյայի ժամանակ քննարկման էր դրված երեք նախագիծ, և «այս պահին իրենք չգիտեն քվեարկում են միավորված նախագծերը, թե այլ բան»։ Բիշարյանը նույնպես կոչ արեց դեմ քվեարկել։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ եթե նվազեցվում է շահութահարկը, ապա այն պետք է համընդհանուր լինի՝ բոլորի համար, իսկ այս պարագայում ներքին շուկայում լրջագույն խնդիիրներ կառաջանան։

Քվեարկությունից հետո ԱԺ-ն անցավ «Շրջանառության հարկի» մասին օրենքի քննարկմանը։ Պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դրական գնահատելով օրենքում կառավարության փոփոխությունը, ասաց, որ իշխանությունները շահութահարկի մասին օրենքի փոփոխության ընդունմամբ կառավարության՝շրջանառության մասին հարկի այս «գովելի» քայլից հետընթաց արձանագրեցին։

Մեկնաբանել