Եգիպտոսի դատարանը չեղյալ է հայտարարել խորհրդարանական ընտրությունները

Եգիպտոսի խորհրդարանը լուծարվել էր 2012թ.: Եգիպտոսի խորհրդարանը լուծարվել էր 2012թ.:

Եգիպտոսի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել մարտի վերջին նշանակված խորհրդարանական ընտրությունները՝ դրանց անցկացումը որակելով երկրի սահմանադրությանը հակասող:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ընդամենը մի քանի օր առաջ Եգիպտոսի Գերագույն դատարանը ընտրական օրենսգրքում հակասություններ էր արձանագրել՝ դրա մի մասը ճանաչելով հակասահմանադրական:

Ե՞րբ հնարավոր կլինի անցկացնել ընտրությունները, որոնք պետք է վերջ դնեն երկրում զինվորոկան իշխանությանը, պարզ չէ:

Եգիպտոսի խորհրդարանը լուծարվել էր 2012թ.: Այդ ժամանակից ի վեր երկրում օրենսդիր մարմին գոյություն չունի: Նախկին հրամանատար Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսին Եգիպտոսում իշխանության է եկել 2013թ.՝ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: Սիսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2014թ. մայիսին: