Բերձորի դեպքերի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «2015թ. հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից ԼՂՀ իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ ծառայողական քննության նյութերը մարտի 6-ին կքննարկվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում»:
Հունվարի 31-ին ԼՂՀ ոստիկանները Բերձորի մոտ հարձակվել էին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները: