Երևանի պետական համալսարանի դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը մարտի 4-ին` ժամը 13:00-14:00-ն, դասախոսություն կկարդա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակյան պատկերասրահում:
Դասախոսության թեման է «Ինչն այն չէ կրթության հետ»:
Միջոցառումն ընթանալու է անգլերեն: Ներկաներին կունենան հայերեն համաժամանակյա թարգմանության հնարավորություն:
ՍիվիլՆեթը դասախոսությունը կհեռարձակի ուղիղ: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ: