Մարզերում մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը

Photo by PhotolureՀայաստանի մարզերում մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը, որն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ մարտի ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում: Մարզային ցուցադրությունները կմեկնարկեն մարտի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցում «Բելը» ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։

«Ամեն տարի ընտրվում են տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս, որ փառատոնը հասանելի լինի ողջ հանրապետությունում: Այս անգամ ևս ֆիլմերը կցուցադրվեն տարբեր քաղաքներում` հասանելի դառնալով հնարավորինս մեծ թվով մարդկանց»,- ասել է  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Դիլիջանից հետո փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Վեդի և Խարբերդ քաղաքներում մարտի 16-ից 18-ը: Այնուհետև ֆիլմերը կցուցադրվեն Արմավիր քաղաքում մարտի 20-ից 22-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել է փետրվարի 14-ին

Երևանյան ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 6 000 հանդիսատես: