Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

trans1Մարտի 5-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարաման նախարարության Հիդրոմետ ծառայությունից, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք և ցածր տեսանելիություն:

Մարտի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 7-9-ին կբարձրանա 12-14 աստիճանով:

Երևանում մարտի 5-ին սպասվում են տեղումներ, գիշերը բարձրադիր գոտիներում` ձյան տեսքով: Մրատի 6-9-ը մայրաքաղաքում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք – Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:

որհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել