Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կդրվի հանրաքվեի

constitution2.jpg1_2Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կդրվի հանրաքվեի: Ինչպես հաղորդում է Azatutyun.am-ը, այդ մասին մարտի 5-ին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

2014թ. ապրիլի 10-ին հրապարակվել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Հայեցակարգը ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հաստատել էր 2014թ. հոկտեմբերի 14-ին, որը հոկտեմբերի 15-ին ներկայացվել էր նախագահ Սերժ Սարգսյանին և հրապարակվել արդարադատության նախարարության կայքում:

Ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», դեմ էին սահմանադրական փոփոխություններին և այդ գործընթացը որակում էին որպես «իշխանության վերարտադրման փորձ»: