Կմշակվի Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագիրը

g_imageՄարտի 5-ին Երևանում կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանն ամփոփվել են մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները:

Հայկական կողմի մասնակիցները վերահաստատել են նոր՝ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով կառավարության առաջնայնությունների և բարեփոխումների օրակարգը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվել են ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:

***

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից:

Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 58 Կոնվենցիա, այդ թվում` մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույնները և միացել 8 Մասնակի համաձայնագրի: