Ռուսաստանը ցանկանում է հավելյալ հարկել Google-ին և Apple-ին

1-Apple-vs-GoogleՌուսաստանում քննարկում են օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ Google-ին և Apple-ին լրացուցիչ հարկելու հարցը: Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով իր աբղյուրներին:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի, «Ռոսկոմնադզորի» (Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալություն) և Պետդումայի ներկայացուցիչները քննարկման արդյունքում ընդհանուր հայտարարի են եկել այն հարցում, որ Google և Apple ընկերությունները ռուսական բյուջե հարկերն ամբողջությամբ չեն վճարում: Մասնավորապես նշվել է, որ վճարումները, որոնք ռուսաստանցիներն անում են AppStore, iTunes և Google Play առցանց-խանութներում հավելվածներ, երաժշտություն և ֆիլմեր գնելիս, Ռուսաստանում չեն հարկվում:

Խորհրդակցության մասնակիցները հայտարարել են լրացուցիչ հարկման մեխանիզմ մշակելու անհրաժեշտության մասին: Ամեն դեպքում, ինչպես գրում է պարբերականը, օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն կլինի:

Հանդիպման առիթ է հանդիսացել ռուսական Yandex ընկերության`Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը (ԴՀԾ) ներկայացրած բողոքը Google-ի դեմ: Հայցվորը նշել է, որ մրցակիցը չի հետևում Ռուսաստանի հակամենաշնորհային օրենսդրությանը: ԴՀԾ-ն գործ է հարուցել Google-ի դեմ, քանի որ, ինչպես ասել է ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը, հայտնաբերվել են իրավախախտումներ:

Մեկնաբանել