Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի իր պաշտոնից:
ՍիվիլՆեթի հետ զրույցում նա նշեց, որ տեղյակ չէ` ԲՀԿ խոսնակի պաշտոնում ով է իրեն փոխարինելու:
Հարցին` հնարավոր համարում է արդյոք կուսկցությունունից դուրս գալը, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ոչ մի այլ հարցի պատասխան այս պահին չունեմ: Կարևորը մի բան է` ես շարունակելու եմ լինել ժողովրդի կողքին և լինել նրա շահերի պաշտպանության ջատագովը: Մնացած ամենը կարծում եմ` երկրորդական բաներ են»:
Ավելի վաղ ԲՀԿ նախկին խոսնակը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն էր հայտնել բոլոր լրագրողներին` տարիների համագործակցության համար:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»,- գրել էր նա: