ԲՀԿ խոսնակի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է Վահան Բաբայանը

TH_Vahan-Babayan«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնը ժամանակավոր ստանձնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Վերջինս Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին վստահության համար:

«Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել։ Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին և մյուս գործընկերներիս վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան Ուրիխանյանին կատարված հսկայածավալ աշխատանքի համար, շնորհակալ եմ նաև արդեն ստացվող շնորհավորանքների համար։

Հուսով եմ նաև, որ մեր լրագրող գործընկերները այսուհետ կտարածեն միայն հավաստի տեղեկատվություն կուսակցության պատասխանատու անձանց և անձամբ իմ հետ ճշտելուց հետո, որպեսզի մեր աշխատանքը լինի արգասաբեր և արդյունավետ, քան զբաղվենք հրապարակվող լուրերի հերքմամբ»,- գրել է Վահան Բաբայանը։

ԲՀԿ արդեն նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այս պաշտոնից հրաժարվել էր մարտի 6-ին` ավելի վաղ:

Մեկնաբանել