«Ձայնը երբեմն լռությունն է». Սվետոլիկ Զայչ

Սվետոլիկ Միկա Զայչը սերբ հանրահայտ ձայնային մոնտաժող է։ Մասնակցել է ավելի քան հիսուն, այդ թվում՝ Կուստուրիցայի «Սև կատու, սպիտակ կատու», «Մարադոննան», «Կյանքը որպես հրաշք» հայտնի ֆիլմերի ստեղծմանը։ Սվետոլիկն աշխատանքային այցով Հայաստանում էր և հանդիպել է Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի աշակերտների հետ։