Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

downloadԱրցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին, որոնք կայանալու են մայիսի 3-ին: Որոշումն ընդունվել է մարտի 7-ին Ստեփանակերտում տեղի ունեցած կուսակցության համագումարում:

Ելնելով վերոնշյալից`Համագումարը առաջարկել է կուսակցության Գործադիր մարմնին, կուսակցության նախագահին և տարածքային կառույցներին՝ ընտրություններին ընդառաջ ամբողջականացնել կուսակցական և ոչ կուսակցական գործիչների հետ բանակցությունները` մեծամասնական բոլոր ընտրատարծքներում թեկնածուներ առաջադրելու/սատարելու և կուսակցության համամասնական ցուցակ ձևավորելու համար; քաղաքական թիմի մեջ ներգրավել Արցախում ճանաչված, արժանիքներ և հեղինակություն ունեցող անձանց; գործունեության հիմքում դնել թիմային աշխատանքը` ուժեղացնելով կուսակցական և համակիր կառույցները և օրենքով սահմանված կարգով ռեսուրսներ ներգրավել կուսակցության առաջիկա աշխատանքների համար:

Մինչև մարտի 19-ը տեղի կունենա «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որը կհաստատի և կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի կուսակցության համամասնական ցուցակը: Կհաստատվեն նաև մեծամասնական թեկնածուները:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. Փետրվարին: Կուսակցությունն ունի շուրջ 560 անդամ Արցախի բոլոր շրջաններում: Կուսակցության նախագահն է Հայկ Խանումյանը:

Խանումյանը օրերս հայտարարել է, որ իրենց կուսակցությանը սատարելու է Արցախի պաշտխանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Մեկնաբանել