Մարտի 8-ին Շիրակի մարզի Մայիսյան գյուղի մոտ հայտնաբերվել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին՝ կախված վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար:
Արթուր Աֆյանը անհետացել էր փետրվարի 21-ին, որի մասին հաղորդում էր ներկայացրել նրա կինը: Երկու օր անց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանային վարչությունն էր հաղորդագրություն տարածել պայմանագրային զինծառայող 26-ամյա Արթուր Աֆյանի անհետացման մասին: