Կախված վիճակում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի զինծառայողի դին

MHM82462 copyՄարտի 8-ին Շիրակի մարզի Մայիսյան գյուղի մոտ հայտնաբերվել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին՝ կախված վիճակում:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար:

Արթուր Աֆյանը անհետացել էր փետրվարի 21-ին, որի մասին հաղորդում էր ներկայացրել նրա կինը: Երկու օր անց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանային վարչությունն էր հաղորդագրություն տարածել պայմանագրային զինծառայող 26-ամյա Արթուր Աֆյանի անհետացման մասին:

Մեկնաբանել