Սպասվում է առանց տեղումների եղանակ

RainՄարտի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Ինչպեղ հաղորդում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը մարտի 8-ին բարձրացել էր  4-5 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: