Ակտիվիստ Արսեն Օհանյանը ազատ է արձակվել (լրացված)

10256316_630795190333103_8893976393844702531_n Լուսանկարը` Արսեն Օհանյանի Ֆեյսբուքի էջից:

Մարտի 9-ի առավոտյան ոստիկանության քրեական հետախուզման վարչություն բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը և ձերբակալվել է:

Ոստիկանության լրատվության վարչությունում ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ Օհանյանը ձերբակալվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից ՌԴ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (գողություն) առաջին մասի հատկանիշներով հետախուզման մեջ լինելու հիմքով:

Ոստիկանությունում նշեցին, որ Օհանյանը, օրվա ընթացքում ամենայն հավանականությամբ ստորագրությամբ բաց կթողնվի:

Արսեն Օհանյանին ձերբակալելու մասին այսօր առավոտյան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր նրա ընկեր Վահագն Մինասյանը:

***

Քիչ առաջ Արսեն Օհանյանն ազատ է արձակվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել հենց ինքը: