Գարնանային անգերազանցելի հինգ սննդատեսակ. մաս 1-ին

Ճիշտ ու խնամքով ընտրված սնունդը կարող է վերաձևակերպել մեր առողջության ճակատագիրը, ասում է Դեյվիդ Կատսը՝ Յեյլի համալսարանի Կանխարգելիչ հետազոտությունների կենտրոնի տնօրենը:Գարնանը մեր օրգանիզմը ձմեռային «քնից» դուրս գալու կարիք ունի: Ներկայացնում ենք գարնանային անգերազանցելի սննդատեսակների շարքի առաջին մասը:

ՍպանախԷներգայի համարOLYMPUS DIGITAL CAMERAԱյս համեղ կանաչ բույսը երկաթի մեծ աղբյուր է, հատկապես՝ եթե միս շատ չես օգտագործում: Երկաթն արյան կարմիր գնդիկների կարևոր բաղադրիչն է, վերջիններս էլ իրենց հերթին մեր մկանները լիցքավորում են թթվածնով ու էներգիայով:

ԸնկույզՏրամադրության համարИЈµµԸնկույզը հարուստ է տրիպտոֆան կոչվող ամինաթթվով, որն անհրաժեշտ է սերոտոնինի արտադրության համար: Իսկ սերոտոնինը տրամադրությունը բարձրացնող հորմոն է, որն օգնում է դիմակայել սթրեսին:

ԾնեբեկՏրամադրության համարasparagusԱյս նիզականման բանջարեղենը հարուստ է վիտամին B-ով, որն օգնում է օրգանիզմին չթուլանալ: Ծնեբեկի մեջ առկա նյութերը կարևոր են դոպամինի, սերոտոնինի ու նորեպինեֆրինի սինթեզման համար, որոնք, իրենց հերթին, բարձր տրամադրության ստեղծման առաջնահերթ հորմոններից են:

Կանաչ սխտորՔաշի նվազեցման համարGarlic-photo

Կանաչ սխտորը, սպիտակի համեմատ, ավելի նուրբ համ ունի և ավելի հարմար է տարատեսակ սալաթներում օգտագործելու համար: Յուրահատուկ համն ու հոտը պայմանավորված է ալիցինով, որն օգնում է ուղեղում հագեցվածության ազդակների շուտ առաջացմանը, ինչն էլ հետ է պահում չափից շատ ուտելուց:

ԼոբազգիներՔաշի նվազեցման համարCan-Dogs-Eat-LegumesԵթե ցանկանում եք նիհարել՝ լոբազգիները լավ տարբերակներից են: Օրգանիզմը, մարսողության ընթացքում փորձելով հասնել լոբազգիներում առկա մանրաթելերին, մեծ աշխատանք է կատարում, այսինքն՝ կալորիաներ է ծախսում այն մարսելու համար: Բացի այդ՝ լոբազգիներում առկա պրոտեինը ևս ակտիվացնում է ուղեղում «ես կուշտ եմ» ուղերձը:

Մեկնաբանել