ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Կոլումբիայի համալսարանում

ColumbiaՄարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայ ուսանողական միության կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախ. Ձեռքբերումներն ու մարտահրավերները լարված տարածաշրջանում» միջոցառմանը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Ավետիսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, Արցախի պատմությանը, խորհրդային շրջանի զարգացումներին, Ղարաբաղյան շարժման ձևավորմանն ու ներկա փուլին:

Ելույթից հետո նա պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված ԼՂՀ քաղաքական և տնտեսական զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների ու հակամարտության խաղաղ կարգավորման հետ:

Միջոցառմանը ներկա են եղել Կոլումբիայի համալսարանի ուսանողներ և դասախոսներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցը:

Մեկնաբանել