Ադրբեջանը թաքցնում է կորուստները բանակում. զեկույց

kamandan2015թ. սկզբից մինչ այժմ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտները կորցրել են 12 զինծառայող, որից 8-ը` մարտական պատճառներով, մնացած 4-ը՝ ոչ մարտական: Այս մասին ասված է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի զեկույցում, որը պատրաստվել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մոնիթորինգի հիման վրա:

Զեկույցի համաձայն՝ 7 զինծառայող մահացել է հայկական կողմի կրակոցների հետևանքով, մեկը՝ ականի պայթյունի:

Ինչ վերաբերում է զինծառայողներին, որոնք մահացել են մարտական պատճառներով, նրանցից երկուսի մահը ոչ կանոնադրային հարաբերությունների, մեկինը՝ զենքի հետ անզգույշ վարվելու, մյուսինը՝ հիվանդության հետևանք է:

Եվս 5 զինծառայող վիրավորվել է կամ ստացել ծանր մարմնական վնասվածք:

Ինստիտուտը մոնիթորինգի անցկացման հետ կապված դժվարություններ է արձանագրել՝  նախորդ տարիների համեմատ:

Զեկույցի հեղինակները նշել են, որ պաշտպանության նախարարությունը և ուժային այլ կառույցները մեծամասամբ ձգտում են թաքցնել կորուստները:

Ինստիտուտի տվյալների համաձայն՝ լրատվամիջոցների ղեկավարությանը հանձնարարված է մարտական կորուստների մասին տեղեկատվություն չտարածել:

Կառույցի ղեկավարը Ջասուր Սումերենլին, որը ռազմական փորձագետ է և լքել է Արդբեջանը ճնշումների և հետապնդումների հետևանքով, նշել է, որ  մանաթի արժեզրկման հետևանքով վատթարացել է զինծառայողների սոցիալական վիճակը: Նրա խոսքով՝ սպաների ստացած գումարը համարժեք չէ երկրի ռազմական բյուջեին, որի 60-70 տոկոը ուղղվում է պաշտպանական արդյունաբերությանը: Բացի այդ՝ խնդիրներ կան  բնակարանային ապահովման հարցում:

Սումերինլիի կարծիքով՝ քանի դեռ զինծառայողների համար ապահովված չեն սոցիալական պատշաճ պայմանները, բանակում լինելու են ոչ կանոնադրային հարաբերությունների հետ կապված խնդիրներ և բացակայելու է կարիերային աճի հույսը: