Լուկաշենկոն պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով

Belarus AzerԲելառուսը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովի հետ հանդիպմանը, հաղորդում է բելառուսական «Բելտա» գործակալությունը:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը «շատ է վստահում Ադրբեջանին և պատրաստ է նրա հետ համագործակցել բոլոր ուղղություններով»:

«Փակ թեմաներ բացարձակապես չկան»,- նշել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն անդրադարձել է 2014թ. Բելառուսի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալների աճին:

«Մեզ համար շատ շահեկան է Ադրբեջանի հետ առևտուրը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն և շեշտել, որ Բելառուսը պատրաստ է Ադրբեջանում արտադրություն ստեղծել և ընդունել ադրբեջանական ներդրումները Բելառուսում: Լուկաշենկոն որպես բելառուսա-ադրբեջանական համագործակցության հետագա քայլ է տեսնում համատեղ արտադրանքով երրորդ երկրներ՝ Կովկասի շրջան դուրս գալը:

«Դուք մշտապես մեզ ընդառաջել եք, աջակցել եք, մենք նույն կերպ կվերաբերվենք մեր ադրբեջանցի եղբայրներին»,- ասել է Բելառուսի նախագահը:

Մեկնաբանել