Երևանում բացվեց «Կարֆուր» հիպերմարկետը

9940Մարտի 11-ին Երևանում տեղի է ունեցել ֆրանսիական «Կարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարֆուրի» և «Երևան մոլի» (որտեղ տեղակայված է հիպերմարկետը) միջև հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակնում: Հիպերմարկետի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Կարֆուրի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի կողմից:

***

Դը Նալը 2014թ. նոյեմբերին հայտարարել էր, որ հիպերմարկետը կբացվի 2015-ի հունվարին:

Սկզբնապես նախատեսվում էր, որ «Կարֆուրը» կբացվի Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում, որտեղ 2013թ. տևական ժամանակ շարունակում էին փակցված մնալ խանութի բացումն ազդարարող պաստառները:

Մեկնաբանել