«Մեկ կադր» փառատոնը` հունիսի 3-10-ը

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 13-րդ փառատոնը Երևանում կանցկացվի 2015թ. հունիսի 3-10-ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 21-ն է: Փառատոնին մասնակցում են ռեժիսորներ ու սիրողական նկարողներ տարբեր երկրներից:

Այս տարի ևս մրցանակներ կշնորհվեն «Մեկ կադր, մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի» անվանակարգերում:

«Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգում կարող են ներկայացվել հետևյալ ֆիլմերը` 1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը (առանց տիտրերի) պետք է լինի մեկ րոպե (60 վրկ.), 2. Ֆիլմը սահմանափակվում է մեկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով երկու տարբեր կադրերի համադրումը մեկի մեջ, 3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մեկ կադր պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը, 4. Բնագրերը (տիտրեր)` մեկ րոպե աշխատանքից դուրս. կադրի սկզբում` 10 վրկ. տևողությամբ, 5. Փառատոնը աջակցում է համակարգչային մոնտաժի` բնագրերի, հնչյունային ձևավորման իրականացման ընթացքին, անհրաժեշտության դեպքում` նաև տեսախցիկով, 6. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի, կրիչի սահմանափակումներ չկան:

«Կարճ ֆիլմեր» անվանակարգում կարող են ընդգրկվել հետևյալ ֆիլմերը` 1. Մինչև 30 րոպե ֆիլմեր (ներառյալ բնագրերը/տիտրեր), 2. Կինոտեսակի կամ ժանրի, կրիչի սահմանափակումներ չկան:

«Կինո առանց սահմանի» անվանակարգում կարող են ներկայացվել լիամետրաժ ֆիլմեր, կինոնորարարություն, ուրիշ կինո:

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոֆորում է: Հիմնադրվել է 2003-ին: Փառատոնի հիմնադիրը և նախագահը Գագիկ Ղազարէն է: Փառատոնի ծրագրերի տնօրենն է Վահրամ Ակիմյանը: Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000-ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է:

Մեկնաբանել