Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հանդիպումը հետաձգվել է

ETMՌուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել մարտի 12-13-ը Աստանայում, հետաձգվել է: Interfax գործակալության հաղորդմամբ՝ այդ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, երեք պետությունների ղեկավարները [Վլադիմիր Պուտին, Նուրսուլթան Նազարբաև և Ալեքսանդր Լուկաշենկո] որոշում են ընդունել մի քանի օրով հետաձգել Աստանայում կայանալիք հանդիպումը»,- տեղեկացրել է Պեսկովը՝ չհստակեցնելով պատճառը:

Ավելի վաղ Կրեմլի կայքում հրապարակվել էր հաղորդագրություն այն մասին, որ Նազարբաևի հրավերով Պուտինը մարտի 12-13-ը կայցելի Աստանա՝ մասնակցելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը, որի ընթացքում տարբեր հարցերի թվում քննարկվելու էին նաև եվրասիական ինտեգրման հարցերը: Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի նախագահը հրավիրված չէ այդ հանդիպմանը:

Մեկնաբանել