Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների քննարկումների նոր շարք է սկսում

serzh-sargsyan3-640x344ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

«Ասեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մեր երկրի քաղաքական ուժերի հետ, և վաղվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»,- ասել է նա:

***

2014թ. ապրիլի 10-ին հրապարակվել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Հայեցակարգը ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հաստատել էր 2014թ. հոկտեմբերի 14-ին, որը հոկտեմբերի 15-ին ներկայացվել էր նախագահ Սերժ Սարգսյանին և հրապարակվել արդարադատության նախարարությանկայքում:

Ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», դեմ էին սահմանադրական փոփոխություններին և այդ գործընթացը որակում էին որպես «իշխանության վերարտադրման փորձ»:

Մարտի 5-ին Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրվելու է հանրաքվեի:

Մեկնաբանել