Գյումրիում կանցկացվի միջազգային փառատոն` «Վերածնունդ»

1505549_337996839719715_8048984306779410536_nԳյումրիում ապրիլի 10-23-ը կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: Փառատոնին կմասնակցի 2700 հոգի՝ 33 երկրից:

Ինչպես հաղորդում են փառաոտնի մամուլի ծառայությունից, մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի և ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը Հայաստանի մարզերում:

Կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը, ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպությունը:

Միջոցառմանն աջակցում են Հայաստանի մշակույթի նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը: Մրցութային ծրագրի ունկնդրումները կանցկացվեն ապրիլի 10-22-ը Գյումրիի մշակութային և ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով:

Փառատոնի բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին: Միջոցառման շրջանակում նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում և Ստեփանակերտում կանցկացվեն վարպետության դասեր և համերգներ:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, կկազմակերպվի նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 8-րդ գիտաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների շուրջ ինը տասնյակ գիտնականներ:

Մեկնաբանել