Սերժ Սարգսյանի ելույթից մեկ ամիս անց

Մեկ ամիս առաջ այս օրը՝ փետրվարի 12-ին, Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: Նա սահմանեց, թե Հայաստանում ովքեր իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ։ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի թիրախում մեկ մարդ էր և մեկ կուսակցություն՝ Գագիկ Ծառուկյանը և նրա «Բարգավաճ Հայաստանը»: