Մինսկի խումբը Բելառուսի հետ քննարկում է ԼՂ հակամարտությունը

OSCE-co-chairsԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպով (ՌԴ),Պիեռ Անդրիո (Ֆրանսիա), և Ջեյմս Ուորլիք (ԱՄՆ) հանդիպում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին Թվիթերի էջում տեղեկացրել է Ուորլիքը:

«Ուրախ եմ Մինսկում միանալու համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Բելառուսի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- գրել է Ուորլիքը:

Համանախագահները վերջին անգամ տարածաշրջանային այցով Հայաստանում էին փետրվարի 17-ին:

Մեկնաբանել