Պուտինը կարգադրել է Ազգությունների հարցերով դաշնային գործակալություն ստեղծել

Putin SigningՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կարգադրել է մինչև ապրիլի 15-ը դիտարկել և առաջարկներ ներկայացնել Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ստեղծման վերաբերյալ: Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գործակալության գործառույթներն են լինելու՝ ազգամիջյան և էթնոդավանական հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, միջոցների իրականացումը, որոնք միտված են լինելու ՌԴ (ռուսաստանյան ազգի) բազմազգ ժողովրդի միասնությանը, ազգամիջյան և միջհարանվանական համերաշխության ապահովումը, ազգամիջյան և միջհարանվանական հարաբերությունների ոլորտում պետական մոնիթորինգի և դաշնային ծրագրերի մշակումը: