ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մարտի 12-ին Մինսկում հանդիպում են ունեցել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ:
Բելառուսի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Կասպշիկը նախարարին տեղեկացրել են Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի և բանակցային գործընթացի զարգացման մասին: Քննարկվել են հետագա փոխգործակցության հեռանկարները, այդ թվում՝ կարգավորման գործընթացին Բելառուսի հնարավոր աջակցությունը:
Համանախագահները և Կասպշիկը հանդիպել են նաև Բելառուսի փոխարտգործնախարար Ելենա Կուպչինայի հետ:
Ուորլիքը Բեալռուսի հանդիպումները Թվիթերի իր էջում գնահատել է «օգտակար»:
Meetings in #Minsk on #NKpeace were helpful. We look forward to working with all members of the @OSCE Minsk Group. pic.twitter.com/qEndrxzPMr
— James Warlick (@AmbJamesWarlick) March 13, 2015