Մինսկի խումբը Բելառուսի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

makei_osce_12ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մարտի 12-ին Մինսկում հանդիպում են ունեցել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ:

Բելառուսի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Կասպշիկը նախարարին տեղեկացրել են Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի և բանակցային գործընթացի զարգացման մասին: Քննարկվել են հետագա փոխգործակցության հեռանկարները, այդ թվում՝ կարգավորման գործընթացին Բելառուսի հնարավոր աջակցությունը:

Համանախագահները և Կասպշիկը հանդիպել են նաև Բելառուսի փոխարտգործնախարար Ելենա Կուպչինայի հետ:

Ուորլիքը Բեալռուսի հանդիպումները Թվիթերի իր էջում գնահատել է «օգտակար»: