Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին: Մարտի 14-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը vazgen manukyan and serzh sargsyanնա տեղեկացրել է, որ այսօր պաշտոնապես հավանություն է տալու հայեցակարգին, ինչով սկսվելու են Սահմանադրության բուն տեքստի մշակման աշխատանքները, որոնց ընթացքում էլ քննության կառնվեն և լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամներին հակիրճ ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նախապատմությունը, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու նախադրյալները, նաև տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած իր հանդիպումների և դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:

Սարգսյանը նշել է, որ հայեցակարգում կարևորված են խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, այդ համակարգի առաջադիմական լինելը և որ հայեցակարգի վերաբերյալ դրական է արտահայտվել նաև Վենետիկի հանձնաժողովը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը խոսել է դեռևս չփարատված իր մտահոգությունների մասին, շեշտել, որ մասնագիտական հանձնաժողովը ևս նույն խնդիրների վերաբերյալ ընդգծումներ է կատարել հայեցակարգում:

Մեկնաբանել