Դրամահավաք-ակցիա՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի

volodya avetisyan«Օգնենք ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին և նրա ընտանիքին». այս կարգախոսով ակցիա է սկսվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որի նպատակն է հավաքագրել 2000 դոլար՝ մուծելու խարդախության մեղադրանքով վեց տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նշանակված տուգանքը: Հակառակ պարագայում կարող է առգրավվել Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարանը և հողամասը Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, որը նրանց ապրուստի հիմնական միջոցն է: Ակցիան նախաձեռնվել է «Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» խորագրի ներքո:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների սոցիալական պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցեր էր նախաձեռնել 2013թ. գարնանը Երևանում և մարզերում: Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին, նա ձերբակալվեց՝ խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքով:

2014թ. հուլիսին Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման:

Վոլոդյա Ավետիսյանի անցած ուղու մասին «ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿԸ» ֆիլմը:

Մեկնաբանել