Օդի ջերմաստիճանը կնվազի

88784Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության Հիդրոմետ ծառայությունից, մարտի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին կնվազի 4-5, 19-ի գիշերը՝ ևս 2-3 աստիճանով, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում մարտի 16-17-ին, 18-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:Մարտի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 16-ի ժամը 09.30-ի դրությամբ Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Տավուշի մարզում առկա է մառախուղ:

Մեկնաբանել