Պուտին, Նազարբաև, Լուկաշենկո հանդիպումը՝ մարտի 20-ին

2_d37d4f5aՌուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել մարտի 12-13-ը Աստանայում, տեղի կունենա մարտի 20-ին: Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Դաուրեն Աբաևը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Այսօրվա դրությամբ ռուսական և բելառուսական կողմերը հաստաատել են իրենց մասնակցությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ հանդիպումը նախորդ անգամ հետաձգվել էր «երեք պետությունների ղեկավարների խիտ ժամանակացույցի պատճառով»:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ մարտի 20-ին կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության, ինտեգրացիոն գործընթացների վիճակն ու զարգացման հեռանկարները, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության արդի միտումները:Նախատեսվում է նաև մտքերի փոխանակում՝ հրատապ միջազգային հարցերի շուրջ, առաջին հերթին Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:

Ավելի վաղ ռուսական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ հանդիպումը հետաձգվել էր Պուտինի վատառողջ լինելու պատճառով, սակայն Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ լուրը:

Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրություն համաձայն՝ մարտի 12-13-ի հանդիպմանը տարբեր հարցերի թվում նախատեսվում էր քննարկվել նաև եվրասիական ինտեգրման հարցերը: Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի նախագահը հրավիրված չէ այդ հանդիպմանը:

Մեկնաբանել