ԼՂՀ-ում մարտի 17-26-ը փորձնական մարդահամար կանցկացվի

10450786_269796929876396_2953798990785538686_n

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարտի 17-26-ը կանցկացվի փորձնական մարդահամար՝ հիմնական մարդահամարի մեթոդաբանության, կազմակերպական աշխատանքների, նյութերի մշակման ծրագրերի և տեխնոլոգիական գործընթացների փորձարկման նպատակով: Այս մասին հայտնի է դարձել ԼՂՀ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի մարտի 16-ին տեղի ունեցած առաջին նիստին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Աղաբեկյանը հորդորել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին ակտիվ ներգրավվել համապետական միջոցառմանը՝ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Հիմնական մարդահամարը կանցկացվի կազմակերպումը հոկտեմբերին:

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանի խոսքով՝ փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծրագրի նախապատրաստական փուլն ավարտված է, և մարտի 17-ից սկսվելու է երկրորդ փուլը: Փորձնական մարդահամարն անցկացվելու է Ստեփանակերտում, Մարտակերտի և Հադրութի շրջանների Հաթերք և Տող համայնքներում՝ ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան 1 տոկոսը:

Մեկնաբանել