Գարնանային անգերազանցելի չորս սննդատեսակ. մաս 2

Գարնանը մեր օրգանիզմը ձմեռային «քնից» դուրս գալու կարիք ունի: Ներկայացնում ենք գարնանային անգերազանցելի սննդատեսակների շարքի երկրորդ մասը:

Հավկիթ Հիշողության համարԲազմաթիվ օգտակար հատկություններից բացի՝ ձվի դեղնուցը հարուստ է քոլին կոչվող նյութով, որը հիշողության առանցքային սնուցիչն է: Մեր մարմնին անհրաժեշտ է քոլին՝ ուղեղում ացետիքոլին կոչվող քիմիական տարր արտադրելու համար, ինչը հիշողության ամրապնդման գործում անփոխարինելի է:

ՀազարՔաշի նվազեցման համար, անքնության դեմՀազարի տերևները պարունակում են մանրաթելեր և բջջանյութ, որոնք, բացի հագեցնելուց, նպաստում են մարսողության կարգավորմանը: Բետակարոտինն ու վիտամին C-ն համատեղ կանխում են խոլեստերինի կուտակումը, իսկ սպիտակուցները հրաշալի սնուցում են մկանային հյուսվածքները: Մեկ այլ կարևոր հատկություն․ տերևներում լակտուկարիում կոչվող նյութը, որը օփիումի նման հատկություն ունի, առանց բացասական հետևանքների հանգստացնում ու նպաստում է արագ քուն մտնելուն:

Կանաչ սոխԱլերգիայի դեմՀարուստ է կվերցիտին կոչվող հակաօքսդիանտով, ինչն ուղղակի անհրաժեշտ է սեզոնային ալերգիայով տառապողների համար: Կանաչ սոխը նաև իջեցնում է արյան ճնշումը և բարերար ազդեցություն ունենում սրտամկանի գործառույթի վրա:

Կարմիր բողկԷներգիայի համարԱյս փոքրիկ բողկը շատ սննդարար է, 100 գրամում պարունակվում է վիտամին C-ի՝ օրական մեզ անհրաժեշտ չափի մեկ երրորդը: Իսկ եթե այն համատեղենք բրոկոլիի հետ՝ կստանանք քաղցկեղի դեմ պայքարող հիանալի միջոց շնորհիվ էնզիմների, որոնք խթանում են բրոկոլիի մեջ պարունակվող հակաքաղցկեղածին բաղադրիչների յուրացումը մարմնի կողմից: Օգտագործիր նաև տերևները, քանի որ դրանք պարունակում են երեք անգամ ավելի շատ վիտամին C, կալցիում և սպիտակուց:

Մեկնաբանել