Մարտի 18-ին Երևան կժամանի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Յոհանես Հանին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նախատեսված է հանձնակատար Հանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանին, որը Երևանում մեկնարկել է մարտի 16-ին:
Հանը այս պաշտոնում փոխարինել է Շտեֆան Ֆյուլեին, որը հանձնակատարն էր 2010-ից մինչև 2014-ի նոյեմբերի 1-ը: