Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. ոսպը ավանդական հայկական ձևով

Cilantro-Lime-Lentil-Salad©RhondaAdkinsPhotography-2015-5-640x427

Բաղադրիչները 4 բաժնի համար

2 ճ. գ. ձիթայուղ1 գլուխ կտրատած սոխ2 կանաչ կտրատած սոխ4 բաժակ ջուր1 բաժակ ոսպ1/4 բաժակ բլղուր1 թ․ գ․ աղ1 թ․ գ․ աղացած սև պղպեղ1 կիտրոն՝ չորս մասի բաժանած1 բաժակ քամած մածուն

Պատրաստման եղանակըՈւժեղ կրակի վրա տաքացնել ձիթայուղը, տապակել սոխը՝ մինչև դառնա ոսկեգույն, դնել մի կողմ:

Կաթսայում եռացնել ջուրը, ավելացնել ոսպը, կրակը ցածրացնել, թողնել եփվի մոտ 15 րոպե՝ մինչև ոսպը դառնա փխրուն: Ավելացնել բլղուր, աղ, պղպեղ, եռացնել մոտ 10 րոպե՝ մինչև ջուրը լրիվ գոլորշանա: Ավելացնել սոխեռածը: Կրակից վերցնել, ծածկել, թողնել 5 րոպե:

Ստացված զանգվածը բաժանել 4 մասի, յուրաքանչյուր մասի վրա կիտրոն քամել, վրան լցնել կանաչ սոխն ու մեկական ճ. գ. քամած մածունը:

Բարի ախորժակ