Նեթանյահուն հաղթում է խորհրդարանական ընտրություններում

150318035138_netanyahu_624x351_reutersԻսրայելում մարտի 17-ին տեղի ունեցած խորհդարանական արտահերթ ընտրություններում նախնական տվյալների համաձայն՝ հաղթանակ է տանում գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությոնը: BBC-ի հաղորդմամբ՝ քվեների գրեթե 100 տոկոսի հաշվարկների արդյունքում Կնեսետի 120 տեղերից 30-ը բաժին կընկնի «Լիկուդ»-ին, իսկ նրա հիմնական մրցակից «Սիոնիստական ճամբար» դաշինքը կստանա 24 մանդատ, թեև էքզիթ փոլի արդյունքներով հիմնական մրցակից ուժերի համար հավասար տեղեր էին կանախատեսվում:

Նեթանյահուն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին և Թել Ավիվում իր կողմնակիցների առջև ելույթում ընտրությունների արդյունքները «մեծ հաղթանակ» է անվանել:

«Անկախ ամեն բանից՝ մենք մեծ հաղթանակի հասանք: Հպարտանում եմ Իսրայելի ժողովրդով, որը կարողացավ տարբերել առաջնայինը երկրորդականից և աջակցել նրան, ինչը մեզ համար իսկապես կարևոր է՝ անվտանգություն, տնտեսություն և սոցիալական պաշտպանություն»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ աջակենտրոն մյուս կուսակցությունների հետ կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ է սկսել:

«Սիոնիստական ճամբար» ձախակողմայն դաշինքի ղեկավար Իցխակ Հերցոգը հայտարարել է, որ իրեն պարտված չի համարում, և դեռ հույս ունի, որ նախագահն իրեն կհանձնարարի կոալիցիոն կառավարություն ձևավորել: Նա հորդորել է «Լիկուդին» չշտապել հաղթանակ տոնել, քանի դեռ վերջնական արդյունքները հրապարակված չեն:

Արտահերթ ընտրությունների անհարժեշտությունն առաջացել էր 2014-ի դեկտեմբերին, երբ Նեթանյահուն պաշտոններից ազատել էր ֆինանսների նախարար Յաիր Լապիդին և արդարադատության նախարար Ցիպի Լիվնիին, որոնց գլխավորած կուսակացությունները կոալիցիոն կառավարության մասին էին: Պատճառը Նեթանյահուի և նրա դաշնակից «Մեր տուն Իսրայել» կուսակցության ներկայացրած օրինագիծն էր, որով առաջարկվում էր արաբերենը զրկել պետական լեզվի կարգավիճակից: Լիվնին և Լապիդը դեմ էին արտահայտվել օրինագծին: Դեկտեմբերի 3-ին Իսրայելի օրենսդիրները կողմ էին քվեարկել 19-րդ գումարման Կնեսետի լուծարման օգտին՝ նշանակելով նոր ընտրություններ:

Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2013-ի հունվարին, որի արդյունքում «Լիկուդը» ստացել էր 31 մանդատ և ձևավորել կոալիցիոն կառավարություն:

Մեկնաբանել