Էներգախնայողության արդյունավետության թեմայով սեմինար Ամերիկյանում

FB banner 180316Էներգիայի արդյունավետության փորձագետ, Աստղինե Պասոյանը մարտի 18-ին` ժամը 12:30-13:30-ը, հանրային սեմինար կանցկացնի Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում:

Քննարկման թեման է «Շինություններում էներգախնայողության արդյունավետությունը»:

Միջոցառումն ընթանալու է անգլերեն: Ներկաներին կունենան հայերեն համաժամանակյա թարգմանության հնարավորություն:

ՍիվիլՆեթը դասախոսությունը կհեռարձակի ուղիղ: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ:

Աստղինե Պասոյանը էներգիայի արդյունավետության և բնակարանային ապահովման հարցերով շուրջ 20 տարվա փորձառությամբ փորձագետ է:

Նա հիմնել է շրջանառու չորս ֆոնդ, որոնք աջակցում են համատիրություններին էներգիայի արդյունավետության ոլորտում ծրագրեր իրականացնելու գործում:

Մեկնաբանել